Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները «կարդացել են» մկների մտքերը

Գիտնականները «կարդացել են» մկների մտքերը

Ստենդֆորցի գիտնականներն իրական ժամանակում կենդանի մկների ուղեղի ակտիվությանը հետևելու միջոց են գտել: Այս աշխատանքը կարող է օգնել նեյրոգեներատիվ հիվանդությունների, ինչպիսին է Ալցգեյմերի հիվանդությունը, բուժման նոր մեթոդներ ստեղծելու գործում, հայտնում է novostiua.net-ը:

 

Գիտնականներն առաջին անգամ օգտագործել են գենային թերապիա, որպեսզի մկների նեյրոնները կանաչ սպիտակուց արտադրեն, որը մշակվել է կալցիումի իոնների նկատմամբ զգայուն լինելու համար:

 

Մկների հիպոկամպից մի փոքր վերև փոխպատվաստված փոքրիկ միկրոսկոպը, որը պատասխանատու է տարածական և էպիզոդիկ հիշողության համար, արձակում է մոտ 700 նեյրոնի լույս: Միկրոսկոպը միացված է տեսախցիկի չիպին, որը պատկերի թվային տարբերակն ուղարկում է համակարգչի էկրան: 

 

Այնուհետ համակարգիչը ցուցադրում է իրական ժամանակում մկան ուղեղի ակտիվության տեսանյութը:

 

 

Գիտնականները պարզել են, որ մկների նեյրոնները լուսարձակում են նույն օրինաչափությամբ, նույնիսկ՝ փորձերի միջև մեկամսյա ընդհատումներից հետո:

 

Ապագայում, եթե կոնկրետ նեյրոնը մկան մեջ դադարի գործել բնական մահվան կամ նեյրոդեգեներատիվ հիվանդության պատճառով, գիտնականները կկարողանան նոր թերապիա փորձել, հետո փորձարկել մկներին, որպեսզի տեսնեն՝ վերականգնվե՞լ է նեյրոնը, թե՞ ոչ և արդյո՞ք նույն գրգռիչները նույնպիսի արձագանք են առաջացնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ